«Օտարերկրյա ներդրումների և արտահանման ծավալների առումով խորքային խնդիրներ կան». Ավագյան

Բիզնես խորհրդատու Ստեփան Ավագյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, դրա արդյունավետությանն ու ներդրումներին խանգարող երևույթներին։
Sputnik

Ստեփան Ավագյանը վստահեցնում է, որ ներդրումային միջավայրն ուղղակիորեն կապված է բոլոր ոլորտների հետ։

Հայաստանում էժան կոնյակ չպետք է լինի. պետությունը կստուգի բոլոր պահեստներն ու տակառները

«Տնտեսության զարգացման երկու հիմնական ուղղություններն են արտերկրյա ներդրումները և արտահանման ծավալները։ Երկու ուղղությամբ էլ Հայաստանում ունենք խնդիրներ, որոնք բավականին խորքային են։ Երբ դիտարկում ենք 7,6 տոկոս տնտեսական աճը, այստեղ շատ կարևոր է դիտարկել բացվածքը, այսինքն` ինչն է ապահովել այս աճը։ Մյուս բաղադրիչը բյուջեի կատարողականն է, նրա ծախսային մասը»,– նշում է բիզնես խորհրդատուն։

Ավագյանի դիտարկմամբ` եթե պետբյուջե մուտքագրվում են զգալի գումարներ, բայց պետությունը չի իրականացնում ծախսային մասը կամ թերակատարում է, ապա այդ հանգամանքն ուղիղ բացասական ազդեցություն է ունենում հենց ներդրումային միջավայրի վրա, քանի որ պրոֆեսիոնալ ներդնողների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր։

Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա

Ըստ բիզնես խորհրդատուի` պետությունը ծախսերի մասով թերակատարումը պատճառաբանում է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու պատրվակով, սակայն երբ այդպիսի հիմնավորում է ներկայացվում, ապա դա ներդնողների համար հենց ամենամեծ ռիսկն է։

Վարկերի տոկոսների նվազման հույսեր կան. վարչապետը նոր թվեր է ներկայացրել