Տավուշի սարսափելի վթարի զոհերի թվում 1–ամյա երեխա ու 26–ամյա կին կա. մանրամասներ

Հիվանդանոց տեղափոխվածներից 3–ն անչափահասներ են. նրանք 5, 7 և 14–ամյա երեխաներ են նույն ընտանիքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի մասնակից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 46–ամյա Հմայակ Ա.–ն, տեղում է մահացել։ Նրանից բացի վթարի զոհ են դարձել 26–ամյա Անի Ա.-ն, 1–ամյա Անգելինա Ա.-ն և 76–ամյա  Ամալյա Գ.-ն։ Նրանք Բերդի ԲԿ են տեղափոխվել մինչև փրկարարների` դեպքի վայր ժամանելը։ Մանրամասները հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանցից բացի հիվանդանոց են տեղափոխվել նաև «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 14–ամյա Սուսաննա Ա.-ն և 30–ամյա Արսեն Ա.–ն, 7–ամյա Մանյա Ա.–ն և 5–ամյա Ավագ Ա.-ն։ 

Սարսափելի վթար Տավուշում. 8 հոգանոց ընտանիքից 3–ը մահացել են, մյուսների վիճակը ծանր է 

Հիշեցնենք` այսօր` փետրվարի 24-ին, խոշոր և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այգեձոր գյուղում բախվել էին «Վազ 2107» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Մարդատար մեքենայի սրահում եղել է մի ամբողջ ընտանիք՝ 8 հոգի։

Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս