ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այսօր` փետրվարի 24-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կա 3 զոհ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`Այգեձոր գյուղում բախվել են «Վազ 2107» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Մարդատար մեքենայի սրահում եղել է մի ամբողջ ընտանիք՝ 8 հոգի։
Ցավոք, նրանցից երեքը (մեկ տղամարդ, երկու կին) մահացել են, մյուսները ծանր վիճակում տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում եմ նրանց կյանքի համար։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ սանավիացիայի ուղղաթիռը մեկնում է Տավուշ վիրավորներին Երևան տեղափոխելու համար։ Տեղում աշխատում են Քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողներ, որոնք պարզում են վթարի ենթարկվածների ինքնությունը։
Շղթայական վթար Զովունիում. բախվել են 2 գազել, 4 մարդատար մեքենա, կան վիրավորներ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ողբերգական վթար Արագյուղ-Եղվարդ ճանապարհին. BMW-ի 28-ամյա վարորդը տեղում մահացել է