Ձնամարտի Չեմպիոնների լիգա Հայաստանում. հայկական ձնագնդիկները հաղթանակ բերեցին ՌԴ թիմերին

Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան Ֆինլանդիայի և Ռուսաստանի ֆեդերացիաների հետ համատեղ Ապարանում Ձնամարտի Չեմպիոնների լիգա անցկացրեց։
Sputnik

Երևանից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ձնառատ Ապարանում տեղի ունեցավ Ձնամարտի` Յուկիգասենի Չեմպիոնների լիգան։ Լիգային մասնակցում էին նաև ռուսական երկու թիմեր` Արխանգելսկի «Վիտյազին» և Մուրմանսկի «Ունոն»։ Նրանք մրցում էին եզրափակիչ անցած Ապարանի և ParaTV–ի թիմերի հետ։

Ինչպես են Հայաստանում հրաժեշտ տալիս ձմռանը. նոր փառատոն ձնառատ Աշոցքում

Թիմերին պատրաստելու և ՉԼ–ի կազմակերպչական հարցերով աջակցելու համար Հայաստան էր ժամանել Ֆինլանդիայի Յուկիգասենի ղեկավարը` Արի Պեոլիոն։ Վերջինս նաև մրցավարի դերում հանդես եկավ։

Ձնամարտում հաղթելու համար միայն ճարպկությունը բավարար չէ. անհրաժեշտ է համագործակցել թիմի հետ, արագ կողմնորոշվելով` գործողություններդ համաձայնեցնել թիմակցինի քայլերի հետ։

Թիմերը մրցույթի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հասցրել են ընկերանալ իրար հետ։ Ավելին, ՌԴ–ից ժամանածներն ասում էին` տարբեր մրցումներով այլ երկրներում են եղել, սակայն Հայաստանի հյուրընկալությունն ուրիշ է։

Ինչպես «խանգարել» խոպանչիներին. Լեռնանիստը գտել է համայնքի զարգացման ձևը

Հայաստանում անցկացվող Ձնամարտի ՉԼ–ում առաջին տեղը զբաղեցրեց Արխանգելսկից ժամանած թիմը, իսկ երկրորդ տեղը` Մուրմանսկի թիմը գրավեց։ Երրորդ հորիզոնականում հայտնվեց Ապարանի թիմը։

Մրցույթի ընթացքում մթնոլորտն այնքան ուրախ էր, որ գոհ մնացին ոչ միայն մրցանակակիրները։

Մթնոլորտային ցուրտ ճակատ է ներխուժում Հայաստան. Սուրենյանը զգուշացնում է` բուք է լինելու