Ձյունը մեկ օրով կվերադառնա Հայաստան. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանները Հայաստանի մարզերի ու Երևանի համար գրեթե նույն եղանակն են կանխատեսել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Հայաստանի ԱԳՆ–ն կորոնավիրուսի հետ կապված նոր հայտարարություն է տարածել

Ձյունը մեկ օրով կվերադառնա Հայաստան. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, փետրվարի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև:

Ահա թե որտեղ է Հակոբ Արշակյանը