Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը նույնպես քննարկվում է. Նարեկ Զեյնալյան

ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը անդրադարձել է հասարակության շրջանում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի հետ կապված խուճապին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Իրանի տարածքում կորոնավիրուսի տարածման մասին և նշել,

Հայաստանի ԱԳՆ–ն կորոնավիրուսի հետ կապված նոր հայտարարություն է տարածել
որ օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը։

«Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները։Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են կորոնավիրուսի հայտնաբերման 28 դեպքի մասին, որի հետևանքով  5 մարդ է մահացել։

Չինաստանում կորոնավիրուսից 2346 մարդ է մահացել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ուղարկվել Մեղրիի բժշկական կենտրոն, հայ-իրանական սահմանի անցակետում  ուժեղացնելու  անվտանգությունը, որպեսզի  կասկածելի դեպքերում հնարավոր լինի անհապաղ  մեկուսացնել հնարավոր վարակվածին։ Հայաստանում դեռ ոչ ոքի մոտ վտանգավոր վարակի նշաններ չեն հայտնաբերվել:

Նշենք, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը  ժամանակավորապես դադարեցրել է հյուպատոսական բաժնի աշխատանքը։