«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը

Քարդաշյան ընտանիքը կրկին հուզել է հանրությանը, այս անգամ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան առթիվ նրան հարգանքի տուրք մատուցելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Daily Mail-ը գրում է, որ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրերը՝ Քորթնին և Քլոյեն և նրանց կրտսեր եղբայրը` Ռոբը, հարգանքի տուրք են մատուցել իրենց հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը

«Ծնունդդ շնորհավոր, պապ։ Անսահման կարոտում եմ քեզ։ Հուսով եմ, ուր էլ լինես, կտեսնես այս ամենը»,-Instagram-ի իր էջում հոր հետ լուսանկարին կից գրել է Քիմը։

«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը

Նրա ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, հոր ծննդյան օրվա առիթով նույնպես լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում մանկահասակ Քիմը և Քորթնին համբուրում են հորը։

«Շնորհավոր ծնունդդ հայրիկ»,- լուսանկարին կից գրել է Քորթնին։

«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը

Իրենց հանգուցյալ հորը շնորհավորել են նաև Քլոյեն և Ռոբը, որը Twitter-ում հոր հետ լուսանկար է հրապարակել։

«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը

Նշենք, որ Ռոբերտ Քարդաշյանը  ծնվել է 1944 փետրվարի 22-ին։ Նա ամերիկահայ փաստաբան էր, որը հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում։