Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է

Գեղարքունիքում կան 40-50 տարի առաջ կառուցված դպրոցներ, որոնք ընդհանրապես չեն վերանորոգվել, և կան դպրոցներ, որոնք մի քանի անգամ վերանորոգվել են, քանի որ համայնքի ղեկավարներն «այդպես են ցանկացել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Այս տարի Գեղարքունիքում 5 դպրոց կկառուցվի, սակայն դրանով մարզի դպրոցների խնդիրները չեն լուծվի։ Լրագրողերի հետ հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց` մարզի դպրոցների մեծ մասը 1960-70-ականներին են կառուցվել ու չեն վերանորոգվել, բացի այդ, մի շարք դպրոցներ սեյսմակայուն չեն:

Երևանի և Կոտայքի մարզի 11 դպրոցում ջեռուցման նորմերի խախտում է գրանցվել

Չերաշխավորված երաշխիքներ. ի՞նչ պայմաններով կարող է Երևանում կենտրոնացված ջեռուցում լինել

«Կան դպրոցներ, որոնք վթարային են և ջեռուցման համակարգ չենք կարողանում անցկացնել, այսինքն` անիմաստ կլինի վթարային շենքում այդքան գումար ծախսել ու լոկալ ջեռուցման համակարգ քաշել։ Այժմ մարզի 57 դպրոցում կենտրոնացված ջեռուցման համակարգ չկա։ Նախորդ տարի 5 դպրոց կարողացանք փրկել նավթի վառարաններից` ջեռուցման համակարգ տեղադրելով»,–ասաց մարզպետը։

Սանոսյանի խոսքով` մարզը դպրոցաշինության լուրջ խնդիր ունի, և առհասարակ Հայաստանում այդ առումով խայտառակ պատկեր է։ Խնդիրն այն է, որ կան 40-50 տարի առաջ կառուցված դպրոցներ, որոնք ընդհանրապես չեն վերանորոգվել, և կան դպրոցներ, որոնք մի քանի անգամ վերանորոգվել են, քանի որ համայնքի ղեկավարներն «այդպես են ցանկացել»։

Սանոսյանը հայտնեց նաև, որ նախորդ տարի մարզի 118 դպրոցներից 61-ում վերանորոգման աշխատանքներ են կատարվել։

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել