Անկարան փորձում է զիջումներ կորզել` խաղաքարտեր խառնելով Սիրիայում. Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում խոսել է սիրիական հիմնախնդրում Թուրքիայի ներգրավվածության դրդապատճառների և պաշտոնական Անկարայի նկրտումների մասին։
Sputnik

Թուրքագետը կարծում է, որ Թուրքիան հերթական անգամ կատարում է իրեն բնորոշ քաղաքական քայլ, իսկ նպատակները երկուսն են։ Առաջինը` պայմանավորվածություններից հրաժարումն է կամ խախտումը` կապված Աստանայի ձևաչափի հետ, իսկ երկրորդը` ծավալապաշտական նկրտումներին, նեոօսմանական ձգտումներին հագուրդ տալն է։

Առաջնորդների անզուսպ լինելը վտանգավոր է պետության համար

«Չմոռանանք, որ Իդլիբում նաև հավաքված է ահաբեկիչների որոշակի խմբաքանակ, որոնց սատարում է թուրքական իշխանությունը։ Ստացվել է մի իրավիճակ, որ Թուրքիան ունի քառակողմ պարտավորություններ Մոսկվայի, Վաշինգտոնի, Աստանայի ձևաչափի ու ահաբեկիչների առջև, հետևաբար փորձում է խաղաքարտերը խառնելով` կողմերից կորզել զիջումներ ինչ–որ բաների հաշվին»,– նշում է թուրքագետը։

Երբ «ռազմավարական համբերությունը» հանկարծ վերջանում է, կամ Մյունխենի համաժողովի «աղը»

Մելքոնյանի կարծիքով` Թուրքիան հերթական անգամ վարում է ապակառուցողական քաղաքականություն, ինչը կարող է բերել տարածաշրջանային լարվածության։

«Էրդողանն իր վարկանիշի անկումը կոծկում է արտաքին թշնամի գտնելով». Պետրոսյան