Կորոնավիրուսը հասել է Հայաստանի սահմաններին. Իրանի երկու քաղաքացի է մահացել

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկուսն էլ Ղոմ քաղաքի տարեց բնակիչներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Նախօրեին Իրանի Ղոմ քաղաքում  կորոնավիրուսի հետևանքով երկու քաղաքացի է մահացել, գրում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը` հղում անելով ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնյանին։

Իրանում երկու մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Նրա խոսքով` տարեց իրանցիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և նրանք մահացել են։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել էր այն տեղեկությունը, որ երկրի երկու քաղաքացի կորոնավիրուսով են վարակվել։

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի խոսքով` սրանք Իրանում COVID-19–ով վարակվելու առաջին դեպքերն էին։

Ղոմ քաղաքի դպրոցներում այսօր դասերը դադարեցվել են։

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 2000–ի սահմանը

Հինգշաբթի օրվա դրությամբ` COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվն հասել է 2118-ի, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 74.500-ը, մոտ 12000-ը մարդ ծանր վիճակում են։ Բուժվել է 16000 մարդ։

Կարանտինում գտնվող հայուհուն դուրս են գրել Նուր–Սուլթանի հիվանդանոցից

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հայտնել էին չինական Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը Կորոնավիրուսն է` 2019-nCoV։ Բժիշկների խոսքով ՝ կորոնավիրուսին բնորոշ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում սեղմման զգացումը: Ռիսկի գոտում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, երեխաներն ու տարեցները։