ԱՄՆ–ում մահացել է copy+paste+cut ֆունկցիան ստեղծողը

Նրա ստեղծած հեղափոխական ֆունկցիաների շնորհիվ համակարգչով աշխատելն ավելի հեշտ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Համակարգչային մասնագետ Լարի Թեսլերը, որն ավելի հայտնի է որպես «քոփիփասթ» և «քաթ» ֆունկցիաների ստեղծող, 74 տարեկանում մահացել է ԱՄՆ–ում։ Ամերիկացի մասնագետն աշխատում էր Xerox PARC հայտնի  ընկերությունում։ Նրա մահվան մասին կենտրոնը հայտնել է Twitter–ի իր էջում։

Ինֆորմացիան ուղեղից համակարգիչ հնարավոր է փոխանցել երակների միջոցով. տեսանյութ

​Թեսլերի շնորհիվ են հավելվածներում և ժամանակակից համակարգիչների ու բջջային սարքերի ինտերֆեյսներում հայտնվել copy, cut և paste ֆունկցիաները։

Նա ծնվել է Նյու Յորքում 1945 թվականին։ Սովորել է Սթենֆորդի համալսարանում, այնուհետև զբաղվել է արհեստական ինտելեկտի ուսումնասիրություններով։

Մահացել է Երվանդ Մանարյանը

1973 թվականին աշխատանքի է անցել Պալո Ալտոյի Xerox PARC հայտնի հետազոտական կենտրոնում, որտեղ էլ ստեղծել է copypaste–ի հայեցակարգը, որը շատ հարմար է փոխանակման բուֆերի միջոցով տվյալների տեղափոխում իրականացնելու համար։