Հայտնի է` երբ կկայանա Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ անելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը կկայանա փետրվարի 25-ին` ժամը 15։00–ին։ Տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

Նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ»

Գործը կքննի դատավոր Վահե Միսակյանը։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք` կպատասխանեմ. Սերժ Սարգսյան

2019թ.–ի դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։

Սերժ Սարգսյանի, Կարապետյանի ու մյուսների գործի նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է պարզվել

2020թ.–ի հունվարի 15–ին ՀՀ դատախազությունը մերժեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ` Սարգսյանի պաշտպանի բողոքը։