«Սամվել Բաբայանն ընտրել է մի թեկնածուի, որի վրա հետո կարող է ազդել». Մելիք–Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող բանակցություններում, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներգրավվածության խնդրին և Արցախում կայանալիք ընտրություններին։
Sputnik

Ադրբեջանական կողմը բավական ակտիվ աշխատում է, որպեսզի Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը հետզհետե դառնա գործոն և սկսի մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններին, մինչդեռ պաշտոնական Երևանը դրան չի ընդդիմանում։ Sputnik Արմենիայի եթերում իր այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Резиденция Президента Республики Арцах
Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու համար 14 թեկնածու է գրանցվել

«Ադրբեջանը փաստացի գնում է երկրորդ քայլին` ցանկանալով խաղարկել նաև իբր Ղարաբաղից ընտրված պատգամավորի հանգամանքը։ Ու երբ Անջեյ Կասպրչիկը հանդիպում է նրա հետ, դա ևս մի տագնապ է այն մասին, որ փաստացի բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվում»,– մտահոգված ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին` Մելիք–Շահնազարյանը նշեց, որ նախագահ Բակո Սահակյանին հաջողվել է ընտրություններից առաջ ստեղծել մրցակցային բաց դաշտ, որտեղ հիմնական թեկնածուներն են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, հակադիր դաշտից` Վիտալի Բալասանյանը։

Քաղաքագետի կարծիքով` Արայիկ Հարությունյանին Հայաստանից աջակցում է Նիկոլ Փաշինյանը, Մասիս Մայիլյանին` Հայաստանի սորոսական ճյուղը` ի դեմս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի։ Մայիլյանին աջակցում է նաև Սամվել Բաբայանը, այսինքն` վերջինս ընտրել է մի թեկնածուի, որի վրա, ըստ քաղաքագետի, հետո կարող է ազդել։

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի մարտի 31-ին։

Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը