Երևանի Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Հովհաննես Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Փետրվար — Sputnik. Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Աջափնյակի նախկին ղեկավարի դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

«Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը»,–գրել է նա։

Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 25–ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը: