«Էրդողանն իր վարկանիշի անկումը կոծկում է արտաքին թշնամի գտնելով». Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման ընթացքում գնահատել է Թուրքիայի գործողությունները մերձավորարևելյան տարածաշրջանում` զուգահեռներ անցկացնելով կովկասյան տարածաշրջանում հնարավոր նմանատիպ սցենարների հետ։
Sputnik

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով` Էրդողանի կառավարման տարիներին ներքաղաքական խնդիրներն առաջ են եկել մինչև սիրիական ճգնաժամը, և հիմա Էդողանն իր վարկանիշի անկումը կոծկում է արտաքին թշնամի գտնելով, բայց իրականում Թուրքիայի իշխանական վերնախավի ջղաձգումները Սիրիայի հարցով, ըստ արաբագետի, թատերականացված են։

Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են

«Եթե դիտարկենք վերջին հինգ տարիների ընթացքում Թուրքիայի վարքագիծը, ապա պարզ է դառնում, որ այն շատ անկանխատեսելի է, և լուրջ դերակատարները փորձում են սակարկությունների միջոցով շատ ավելի մեծ օգուտ քաղել Թուրքիայից կամ զիջել նրա ուզածը»,– ասաց արաբագետը և հավելեց, որ ասպարեզում առավելապես կան տնտեսական և ռազմավարական շահեր։ Ըստ այդմ` Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպային գազ մատակարարող հիմնական, եթե ոչ միակ տարանցիկ երկիրը։

Երբ «ռազմավարական համբերությունը» հանկարծ վերջանում է, կամ Մյունխենի համաժողովի «աղը»

Արաբագետի համոզմամբ, իր վարքագծով Թուրքիան գլխացավանք է դառնալու միջազգային հանրության համար, ու եթե նրա առջև կարմիր լույս չվառվի, ապա նման գործելաոճը Թուրքիայի համար կդառնա սովորական։

Փաշինյանն Ալիևին տեղը դրեց` հիշեցնելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա

Պետրոսյանի խոսքով` կովկասյան տարածաշրջանը Թուրքիայի համար ավելի կենսական նշանակություն ունի, և այնպես,ինչպես գործում է Լիբիայում, բազմապատիկ անգամ ավել ու վտանգավոր գործելու է մեր տարածաշրջանում, հետևաբար մենք պետք է հաշվի առնենք այս իրողությունը և Թուրքիայից եկող սպառնալիքները գնահատենք այս տրամաբանության մեջ։ Ըստ նրա` միանշանակ պարզ է, որ Թուրքիայի ախորժակը մեր տարածաշրջանում կարող է զսպել միայն Ռուսաստանը, որովհետև Հայաստանը ցավոք դեռ նման հնարավորություն չունի։