Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Չեմպիոն դարձած և մեդալներ վաստակած մարզիկներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին փուչիկներով և բուռն ծափերով:
Sputnik

Թեև կեսգիշերն անց է, բայց «Զվարթնոց» օդանավակայանը մարդաշատ է: Հռոմից վերադառնում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: Նրանց հետ չէ միայն «սպիտակ արջը»՝ Արթուր Ալեքսանյանը: 

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց

Հայ հասարակությունը չեմպիոններ դարձած և մեդալներ վաստակած մարզիկներին դիմավորում է փուչիկներով և բուռն ծափերով:
Տղաները հոգնած են, բայց գոհ ու երջանիկ: Նրանք էլ ավելի են ուրախանում հայրենիքում նման ընդունելության արժանանալով:

Ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանն ասաց, որ թեև իրենք ավելի լավ արդյունքներ  էին ակնկալում Եվրոպայի առաջնությունից, բայց գոհ են նաև այսքանից, քանի որ տղաներին հաջողվել է հաղթահարել հոգեբանական խնդիրներն ու լավ արդյունք ցույց տալ:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանն օդանավակայանում լրագրողներին ասաց, որ չէր սպասում նման ջերմ ընդունելության ու շատ զգացված է: Նա նշեց, որ պայքարը հեշտ չի եղել, սակայն ի վերջո կարողացել է հասնել ցանկալի արդյունքի և հպարտ է, որ բարձրացրել է հայկական դրոշը: 

«Շատ սկզբունքային գոտեմարտ էր հատկապես ադրբեջանցու հետ. ոչ սպորտային կեցվածքով էր նա մոտեցել, բայց ես կարողացա հաղթանակի հասնել»,-ասաց Ղարիբյանը:

Նշենք, որ Գևորգ Ղարիբյանը վնասվածքներ ուներ և այս հաղթանակին հասնելը նրանից գերագույն ճիգեր պահանջեց:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Բրոնզե մեդալներով վերադարձած Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նշեցին, որ կարող էին ավելի լավ արդյունքի հասնել, սակայն ստացվեց այնպես, որ ստիպված էին բավարարվել բրոնզով:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը վաստակել են ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիրներ են դարձել:

Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը