Տեսախցիկներն արձանագրել են երեկ Ստեփանավանում վրաերթի ենթարկված և երկու մեքենայի արանքում հայտնված կանանց ողբերգական մահվան դեպքը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` վրաերթի ենթարկողը 24-ամյա երիտասարդ է եղել։
Սարսափելի դեպք Ստեփանավանում. կանայք մնացել են 2 մեքենայի արանքում ու տեղում մահացել
Հայտնել էինք, որ Ստեփանավանի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան ու վրաերթի է ենթարկել երկու կանանց։ Նրանք մնացել են «Մերսեդեսի» ու մեկ այլ մեքենայի արանքում և տեղում մահացել։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ կանայք 60 տարեկան էին, ապրում էին Ստեփանավան քաղաքում և աշխատում բժշկական կենտրոնում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վարորդը չի լքել դեպքի վայրը և փորձել է օգնել վրաերթի ենթարկվածներին, սակայն հնարավոր չի եղել կանանց փրկել։