Արմավիրի մարզում «ասֆալտին են փռել» քրեական ենթամշակույթ կրող անձանց. տեսանյութ

Բերման ենթարկվածներին խուզարկել են և հայտնաբերել թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նրանք հանձնել են իրենց մոտ եղած զենքը։
Sputnik

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հատուկ միջոցառում է իրականացրել Արմավիրի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք։

Երևանի կենտրոնում տարեց տղամարդուն ծեծած վարորդին «փռել են ասֆալտին». տեսանյութ

«Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրանք է առաջադրվել Ճամբարակի բաժնի պետին

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։

Ոստիկանությունը հայտնում է` քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները