Սկանդալային պատմության մեջ հայտնված Հենրիկ Հարթենյանը զրկվեց մանդատից

«Իմ քայլը» խմբակցությունը Հենրիկ Հարթենյանին առաջարկել է հրաժարվել ավագանիում ունեցած իր մանդատից` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր հասցեին արված նրա գրառումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ԿԸՀ–ն այսօր ստորագրեց Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու և դրանք Պավել Սարգսյանին փոխանցելու մասին արձանագրությունը։

«Անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի ավագանիում». Հարթենյանը վայր դրեց մանդատը

Ընտանիքը սրբություն է, չպետք է մտնել այնտեղ. Ծառուկյանը` Թովմասյանի դստեր պատմության մասին

20-ամյա Հարթենյանը սկանդալի մեջ էր հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր հասցեին իր գրառումից հետո։

Մասնավորապես, նա Facebook–ի իր էջում հրապարակել էր Թովմասյան ազգանունով օգտատիրոջ լուսանկարն ու ներկայացրել նրա էջը որպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջ։

Իր հրապարակմանը կից Հարթենյանը բավական բազմանշանակ գրառում էր արել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»։

«Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստն ավարտվեց. Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը 

Գրառումը բուռն արձագանք էր ստացել սոցցանցերում և ընկալվել որպես ՍԴ նախագահի դստեր հանդեպ հետապնդում։

Հունվարի 28-ի արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցությունը Հարթենյանին առաջարկել էր հրաժարվել մանդատից։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ ավագանիում նրան կփոխարինի Պավել Սարգսյանը։

Հայտնի է` ով է փոխարինելու Հենրիկ Հարթենյանին