Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը` գրավի դիմաց ազատ արձակվել. ԱԱԾ

Վերմիշյանի գործով անցնող քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի պաշտպանների միջնորդությունը դատարանը բավարարել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Դատարանը բավարարել է ԱԱԾ–ի ներկայացրած միջնորդությունը Վերմիշյանին կալանավորելու վերաբերյալ»,–ասացին ԱԱԾ-ից։

Տղամարդն էլեկտրական սղոցի մեջ թմրամիջոց է թաքցրել և ուղարկել Հայաստան

ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին կալանավորելու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն էլ իրենց հերթին միջնորդել են նրան գրավի դիմաց ազատ արձակել։ ԱԱԾ–ից հայտնեցին` դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5–ին։

ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Նրա ձերբակալությունը տխուր և ուրախ իրադարձություն է. Փաշինյանը վիրավորված է Վերմիշյանից

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։