Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին

Դերասանն ասել է, որ չի ուզում դատարկված տեսնել Չինաստանի երբեմնի մարդաշատ փողոցներն ու չի ուզում տեսնել՝ ինչպես են իր հայրենակիցները կռիվ տալիս մահվան դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik.Strait Times պարբերականը հայտնում է, որ չինացի հայտնի դերասան Ջեքի Չանը մեկ միլիոն յուան (ավելի քան 145000 դոլար) է խոստացել այն մարդուն, որը դեղ կստեղծի 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի դեմ։

Հայաստանում 40 մարդ է հետազոտվել կորոնավիրուսի կասկածով. արդյունքը հայտնի է

«Կորոնավիրուսի դեմ պայքարի բանալին գիտությունն ու տեխնոլոգիան են, կարծում եմ՝ շատերն են համամիտ ինձ հետ։ Հուսամ՝ դեղը հնարավորինս շուտ կստեղծվի»,  - նշել է դերասանը։

Նրա խոսքով՝ հարցն անգամ փողը չէ։

«Պարզապես չեմ ուզում դատարկված տեսնել երբեմնի մարդաշատ փողոցները, չեմ ուզում տեսնել՝ ինչպես են հայրենակիցներս մինչև մահ դիմադրում վարակին, մինչդեռ նրանք պետք է կյանքը վայելեն», - ավելացրել է Ջեքի Չանը։

Այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսից մահացել է 813 մարդ, 37 հազարը վարակվել են, 2,7-ը հազար մարդ ապաքինվել են։

Կորոնավիրուսը չինացի աղջկան փրկել է բռնաբարությունից