Գեղարքունիքում ձնամաքրման աշխատանքներ կատարած վարորդը մեքենայով ընկել է ձորը և մահացել

Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ հրշեջ-փրկարարները, որոնք մոտ 300 մետր ոտքով պատգարակը մոտեցրել են Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այսօր 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Հանկարծամահ եղած զինծառայողին հայտնաբերել են անգիտակից վիճակում. հարուցվել է քրեական գործ

Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, որոնք պատգարակը  մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:

Մեքենաներին դուրս են բերել արգելափակումից, քաղաքացիներին` ցուցաբերվել օգնություն

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը աշխատում է Ճամբարակի Ճանշինում և ամբողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ: