Շնաձկները պարում են Ավստրալիայի Մյուրեյի ափին։ Գիշատիչ լողորդներին նկարահանել է տեղացի Ուիլյամ Բերոն։ Իրականում շնաձկներն ափին են մոտենում ավազի մեջ թաքնվող մոլյուսկներին ուտելու համար։
Տեսախցիկը «որսացել» է մոտ քսան շնաձկան, որոնք «պարում» են գրեթե ափին։ Տեսանյութի հեղինակի խոսքով՝ Մյուրեյ կղզում շնաձուկը տոտեմային կենդանի է։
«Մենք հարգում ենք մեզ շրջապատող ամեն ինչ, մենք չենք սպառնում ու չենք վնասում նրանց», - ասել է նա։
Սատկած շնաձուկը խանգարել է Բրիտանիայի բնակչին սուրճ խմել
Հայտնի է, որ այս տեսակի շնաձկները սնվում են մալյուսկներով, ծովոզնիներով, օձերով ու ձկներով։