Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով` այս պահին կորոնավիրուսի 24 324 հաստատված դեպք կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տվյալներ է ներկայացրել 2019-nCoV տիպի կորոնավիրուսից մահացածների ու վարակվածների մասին։

Այս պահին կորոնավիրուսի հետևանքով 492 մարդ է մահացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վարակվածների ընդհանուր թիվը 20 630-ի է հասել (դրանցից 20 471-ը Չինաստանում)։

Չինաստանից Ռուսաստան. ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանին տարհանել են

Չինաստանից դուրս ավելի քան 20 երկրում հիվանդության հաստատված 159 դեպք է գրանցվել։

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն` այս պահին հիվանդության 24 324 հաստատված դեպք կա։ Աշխարհում վարակվածների թիվը հասել է 24 537-ի։

Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք մեր երկրին անվճար տրամադրել է ՌԴ–ն։