Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ Արցախի ՊԲ զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի հուղարկավորությանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, փետրվարի – Sputnik. 2020թ. հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի հուղարկավորությանը ի թիվս նրա հարազատների, համագյուղացիներ, մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով

Հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր. մահացած զինվորի դին ամփոփեցին նրա ծննդավայրի` Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի գերեզմանատանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում էին Երևան` ի նշան բողոքի։ Նրանք պահանջում էին, որ արդար դատավարություն անցկացվի և դեպքի մեղավորները պատժվեն։

Մահացածի հարազատների հետ հանդիպման էր եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի հետ առանձնազրույցից հետո զինծառայողի հարազատները որոշեցին վերադառնալ`զինվորին հուղարկավորելու։

«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվել են նրա 3 ծառայակիցները` Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Մահացած զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում են Երևան. տեսանյութ

Ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Առաքելի Մովսիսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է, որն առավել հայտնի է «Շմայս» մականունով։

2000 թ-ին ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում։