Շիրակում «աչքի տակ» են պահում վերջերս Չինաստանից ժամանած 7 քաղաքացուն

Շիրակի մարզում հսկողություն է սահմանված Չինաստանից ժամանած քաղաքացիների նկատմամբ: Դեսպանատան թույլտվությունից հետո բուժզննման կենթարկվեն նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի վրա աշխատող չինացիները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկություն է ստացել, որ օրերս Չինաստանից Գյումրի են ժամանել 7 անձ. նրանցից 4-ը Չինաստանի քաղաքացիներ են, 3-ը՝ Հայաստանի:

Շիրակի մարզի ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները ստացել են ՀՀ այն քաղաքացիների տվյալները, ովքեր նոր են վերադարձել Չինաստանից:

Բոլոր վարակները մի տեղում. ինչ կլինի «Նորքի ինֆեկցիոնում»

Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հրահանգով, ինչպես հանրապետության մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, խիստ հսկողություն  է սահմանված Չինաստանից ժամանած քաղաքացիների նկատմամբ: Վերահսկողություն իրականացվում է նաև այն երկրներից ժամանած քաղաքացիների նկատմամբ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել:

Չինաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներն արդեն գտնվում են պոլիկլինիկական հսկողության տակ, ինչը չի կարելի ասել Գյումրիում գտնվող չինացիների մասին. նրանց բնակության հստակ հասցեի մասին տեղեկություններ չկան:

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

«3 չինացու մասին տեղեկատվություն չկա, իսկ մեկը ներկայացրել է հասցե, սակայն տեղում պարզվել է, որ այնտեղ նման մարդ չկա: Ամեն դեպքում, բոլոր բուժհաստատություններն արդեն տեղեկացված են, որ վերջիններիս դիմելու դեպքում անմիջապես արագ բուժզննում անցնեն, և խնդիրներ լինելու դեպքում տեղեկացնեն մեզ, որպեսզի նրանք մեր տեսադաշտից դուրս չմնան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը։

Հայաստանում սովորող չինացի ուսանողներին խնդրել են տոներին տուն չմեկնել

Գյումրու տարածքային պոլիկլինիկաների աշխատակիցներն այցելում են Չինաստանից ժամանած ՀՀ քաղաքացիների տներ, ջերմաչափումներ իրականացնում և նրանց ամենօրյա վիճակի մասին տեղեկատվություն փոխանցում: Ի դեպ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի ախտանիշ: Վերջինս այս պահին հսկողության տակ է:

«Փորձում ենք հսկողության տակ պահել նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունն իրականացնող չինական բրիգադում աշխատողների նկատմամբ»,–ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ այս պահին  ճանապարհային շինարարության վրա  աշխատող չինացիները 17 են: Նրանք, թեև այս ընթացքում դուրս չեն եկել Հայաստանից, սակայն, բուժզննումների կենթարկվեն, բայց Չինաստանի դեսպանատան թույլտվությունը ստանալուց հետո:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու երկու դեպք են արձանագրել