Սեքսուալ գործողություններ աղջիկ երեխաների նկատմամբ. ինչ է սպասում 63-ամյա տղամարդուն

Արմավիրի մարզի բնակչուհին իր անչափահաս դստեր հետ բնակություն է հաստատել 63-ամյա մի տղամարդու տանը։ Նա էլ, օգտվելով երեխայի անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել աղջկա ու նրա ընկերուհու նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Արմավիրի մարզում կատարված սարսափելի հանցագործության քննությունը ու որոշ մանրամասներ ներկայացրել կատարվածի մասին։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով` Արմավիրի մարզի բնակչուհին իր անչափահաս` 12-ամյա դստեր հետ բնակություն է հաստատել նույն մարզի 63-ամյա մի տղամարդու տանը։ Վերջինը, իբր, նրանց սոցիալական վիճակից դրդված թույլ է տվել անվարձահատույց բնակվել իր տանը։

Խաչատուրյան քույրերի գործը կկարճվի՞. դատախազության որոշումն ու պաշտպանների ակնկալիքը

Անչափահաս աղջիկը, մոր գիտությամբ, հաճախակի տանը մենակ է մնացել տղամարդու հետ։ Վերջինը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, 2017թ. դեկտեմբերից մինչև 2018թ. մարտի 8-ը, պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ենթարկվել 63-ամյա տղամարդու կողմից, ով սպառնացել է, որ եթե երեխան ինչ-որ մեկին պատմի այդ մասին, ինքը կվռնդի նրանց իր տնից։

Քննությունը պարզել է, որ տղամարդու հանցավոր գործողություններից տուժել է ոչ միայն իր տանը բնակվող աղջիկը, այլև նրա 10-ամյա ընկերուհին։ 2018թ. մարտի 8-9-ին երկու աղջիկները ջուր վերցնելու համար գնացել են 63-ամյա տղամարդու տուն, որտեղ նա անառակաբարո գործողություններ է կատարել նաև 2008թ. ծնված աղջիկ երեխայի նկատմամբ:

ՄԻՊ–ն ընդունել է 10–ամյա տղային և նրա մորը, որը պնդում է` որդուն պարբերաբար բռնաբարել են

Արմավիրի մարզի 63-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ այս արարքների համար նախատեսված է մինչև 15 տարվա ազատազրկում։