Երևանում էլ է ձյուն գալու. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանը գիշերը կբարձրանա, ցերեկը` կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Այսօր հանրապետության առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

«Այս ձյունն Աստծո պարգև է». Սուրենյան

Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում էլ է ձյուն գալու. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այս գիշեր, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։

Մայրաքաղաքում այսօր կլինի 8–10, վաղը` փետրվարի 1–ին, 1–3 աստիճան տաքություն։

Ինչպես «ինտերնացիոնալ» հարսանիքի ժամանակ հայկական քոչարին հաղթեց այլ պարերին. տեսանյութ