ՌԴ ԱԳՆ–ն պահանջում է դադարեցնել Sputnik Էստոնիայի նկատմամբ ռեպրեսիվ քաղաքականությունը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Sputnik Էստոնիայի հետ կապված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ Տալինից պահանջում է դադարեցնել ռեպրեսիվ քաղաքականությունը Sputnik Էստոնիայի նկատմամբ։ Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանի ժուռնալիստների միությանը մտահոգել է Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ի՞նչ սկանդալ. Էստոնիայի վարչապետը չգիտի` Sputnik–ի շուրջ ինչ պատմություն է ծավալվել

Հունվարի 1–ից Sputnik Էստոնիայի խմբագրության աշխատակիցները քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով ստիպված են եղել դադարեցնել աշխատանքային հարաբերությունները Sputnik Էստոնիայի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հետ։

Զախարովան նշել է, որ ռուսական կողմը բազմիցս բարձրացրել է այդ խնդիրը միջազգային կազմակերպությունների հարթակներում։ Մասնավորապես, հունվարի 18–ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ռուս դիվանագետները հարց են բարձրացրել Էստոնիայի իշխանությունների սկսած արշավի և լրագրողների նկատմամբ ճնշումների մասին։

Նրա խոսքով` ռուսական պատվիրակությունը ԶԼՄ–ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Առլեմ Դեզիրին կրկին կոչ է արել Տալինինին ստիպել վերանայելու ԶԼՄ–ների նկատմամբ քաղաքականությունը։

«Եկեք թույլ չտանք». Սիմոնյանը Sputnik–ի լրագրողների համար դիմել է Էստոնիայի նախագահին

«Մենք լիահույս ենք, որ Էստոնիայի իշխանությունները վերջապես կլսեն միջազգային հանրության կարծիքը, կվերադառնան իրավական դաշտ, կդադարեցնեն իրենց հրահրած արշավը և  ճնշում չեն գործադրի արտասահմանյան լրատվական գործակալության վրա», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն հայտարարություն է տարածել` գնահատելով Էստոնիայի իշխանությունների գործողությունները որպես բացահայտ հալածանք, իրավական կամայականություն, բռնապետության դրսևորում և խոսքի ազատության սկզբունքների կոպտագույն խախտում, որը նախադեպ չունի Եվրամիությունում։ Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Էստոնիայի իշխանությունների գործողություններն անվանել է վրդովվեցնող։ Իսկ ռուս խորհրդարանականները հայտարարել են, որ մտադիր են բարձրացնել այդ խնդիրը միջազգային կառույցներում։

ՄԱԿ–ը փորձում է գլուխ հանել Sputnik Էստոնիայի աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքներից