Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ

Երևանի հանրախանութներից մեկում 22–ամյա երիտասարդը փորձել է գողություն կատարել։ Ավազակային հարձակման նրա փորձը տապալել են նախ խանութի աշխատակիցները, ապա ոստիկանության ծառայողները։
Sputnik

Ավանի հանրախանութներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, խանութի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։

Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Չնայած նրա մոտ կանգնած անձինք, այդ թվում՝ գանձապահը, արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։

Հանրախանութում գտնված երիտասարդներից մեկը, խիզախություն դրսևորելով, խփում է հարձակվողի դեմքին ու նրան գետնին տապալում։ Այդ ընթացքում աշխատակիցներից մեկն արդեն ահազանգել էր ոստիկանություն։

ՄԻԵԴ–ն Ադրբեջանի բանտում մահացած հայ հովվի գործով որոշում է կայացրել

Արագ արձագանքած Ավանի քրեական հետախույզները շղթայով երիտասարդին բերման են ենթարկում բաժանմունք։ Պարզվում է, որ նա Երևանի բնակիչ է, 22 տարեկան։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։

Ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։