Ընտանիքը սրբություն է, չպետք է մտնել այնտեղ. Ծառուկյանը` Թովմասյանի դստեր պատմության մասին

Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի, երբ ԱԱԾ–ն հարցաքննության էր հրավիրել Հրայր Թովմասյանի անչափահաս աղջիկներին, քննադատել է ընտանիք սողոսկելու երևույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ընտանիքը սրբություն է, և որևէ մեկն իրեն չպետք է թույլ տա մտնել այնտեղ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով օրերս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի պահվածքին։

Ինչու է ՊԵԿ-ը ստուգում Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները

Նա Facebook-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել` ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ։ Դրանից  հետո մեծ աղմուկ բարձրացավ, շատերը քննադատեցին նրա քայլը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ գումարեց` հորդորելով Հարթենյանին մանդատը վայր դնել։ Հարթենյանը լսեց գործընկերների հորդորն ու վայր դրեց մանդատը։

«Կինը, երեխաները, ծնողները սրբություն են։ Երբ ամիսներ առաջ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի 14 և 17 տարեկան աղջիկներին, ես նորից ասել էի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք։ Հիմա էլ շարունակում եմ պնդել ասածս»,–ասաց Ծառուկյանը։

Դա անելու բան չի, որ անում են. Ծառուկյանը` ծննդատների փակման մասին

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հրայր Թովմասյանի հոր` Դարակերտ համայնքում գտնվող առանձնատուն էին այցելել Ազգային անվտանգության ծառայության քննիչները։ ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության:

«Գագիկ Ծառուկյանի հյուրերին ընդունելիս ապահովվել է բացարձակ ճշգրիտ արարողակարգ». Գևորգյան

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ` Թովմասյանը 2 դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու համար 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) ներգրավվել է որպես մեղադրյալ։