ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի— Sputnik. Արցախում 32 սպայի բնակարանների բանալիներ են հանձնել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունվարի 28-ին` Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։
Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։
Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը. Դավիթ Տոնոյան
32 սպաների բնակարանների բանալիները հանձնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել պայմաններին։ Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։