Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել է հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн
Հրայր Թովմասյանը զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի Նիկոլ Փաշինյանի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր փաստաբաններին խնդրել է պատրաստել հայցադիմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,–Facebook-ի իր էջում գրել է Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн
«Եթե ես առայսօր լռում եմ, ապա միայն իմ երկրի հեղինակության համար». Հրայր Թովմասյան

Հիշեցնենք` հունվարի 25–ին Սյունիքում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018թ.–ի մայիսից` նախ ամենօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն` ասելով` քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ վարչապետի ասուլիսում հրապարակված տեղեկությունների։

«Հարկ եմ համարում հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,–հայտնում է Թովմասյանը։

Եկեղեցին միավորել է, բայց ոչ հաշտեցրել. Թովմասյանը Փաշինյանի հետ պատարագի է մասնակցել

Նա նշել էր, որ ուղիղ 20 օր համբերատար սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Այսօր` հունվարի 26–ին, վարչապետ Փաշինյանը Facebook-ի իր էջում իբրև իր խոսքերի ապացույց ներկայացրեց Հրայր Թովմասյանի իրեն նվիրած գրիչը, որը ՍԴ նախագահը տվել էր նրան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։