Զավեշտալի դեպք Ռադիո Marshall-ի ուղիղ եթերում. ի՞նչ է պահանջել ունկնդիրը. տեսանյութ

Քեռի Ռուդիկը որոշել է զանգել ստուդիա՝ Sputnik Արմենիայի ռադիոհաղորդավարի ծրագրի մասին պատմելու համար։
Sputnik

Ռադիոյի մշտական ունկնդիր քեռի Ռուդիկն ուղիղ եթերի ժամանակ զանգել է ռադիո Marshall և փորձել զրուցել Sputnik Արմենիա ռադիոկայանի հաղորդավար Աշոտ Գևորգյանի հետ։

Հայկական ռադիոն շարունակում է կատակել

Սկզբից Ռուդիկն օրինակ է բերել Գևորգյանի «Հակահարված» ռադիոհաղորդումը (Աշոտ Գևորգյանը վարել է նաև «Մենք» հասարակական-սոցիալական ծրագիրը)։

Դրանից հետո հայտարարել է, որ պատրաստ է զրուցել Գևորգյանի հետ, քանի որ նա սուր թեմաներ է շոշափում։ Այնուհետև տղամարդը խնդրել է հաղորդավարներին՝ Մարինա Գրեգին և Գուրգեն Ալեքյանին, կապվել Sputnik Արմենիայի հետ և իմանալ Գևորգյանի հեռախոսահամարը։

Հաղորդավարները խորհուրդ են տվել ունկնդրին զանգել մեր խմբագրություն և անձամբ իմանալ Գևորգյանի հեռախոսահամարը։

Ռոգոզին. Հարավկորեական հետախուզության հայտարարությունը «հայկական ռադիոն» է հիշեցնում

Բայց Ռուդիկը չի հանձնվել և մինչև վերջ պնդել է, որ հենց Գրեգը և Ալեքյանը զրույց կազմակերպեն ուղիղ եթերում։ Իսկ երբ Գրեգը հարցրել է՝ «բրոքերն ի՞նչ եք անում», տղամարդը պատասխանել է․ «Որպեսզի դուք շփվեք իրար հետ որպես գործընկերներ»։

Sputnik Արմենիան իմացավ զվարճալի զանգի մասին, թեև ոչ ռադիո Marshall-ի գործընկերներից։ Շնորհակալություն, քեռի Ռուդիկ, ուրախության րոպեների համար։