Ինչի կհասցնի Արթուր Դանիելյանի ֆանատիզմն ու աշխատասիրությունը

Գեղասահորդ Արթուր Դանիելյանի մարզիչը կարծում է, որ նա մեծ ապագա ունի։ Բույանովան շատ է ուզում, որ տղան երջանիկ պահեր շատ ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. 2020 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ռուսաստանաբնակ Արթուր Դանիելյանն իր տաղանդը բացահայտելու մեծ ներուժ ունի։ Գեղասահորդի մարզիչ Ելենա Բույանովան այս կարծիքն է հայտնել ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ

16-ամյա Դանիելյանը Ավստրիայի Գրացե քաղաքում հունվարի 22-25-ը կայացած Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալ է նվաճել` զիջելով միայն ռուսաստանցի Դմիտրի Ալիևին։

«Կարծում եմ` սա Արթուրի մարզական ուղու սկիզբն է։ Տաղանդը, աշխատասիրությունն ու ֆանատիզմը կօգնեն, որ նա բացահայտի իր բազմակողմանիության ներուժը։ Հաջողությունը միշտ թևեր է տալիս, և տա Աստված, որ նա սպորտում նման երջանիկ պահեր շատ ունենա», – ասել է Բույանովան` շնորհակալություն հայտնելով իր մարզչական թիմին։

Արթուր Դանիելյանը սահել է ու դարձել պատանեկան Գրան պրիի առաջատարը. տեսանյութ

Առայժմ հայտնի չէ` Դանիելյանը կմասնակցի մարտին Մոնրեալում կայանալիք Աշխարհի առաջնությանը, թե ոչ։ Մարզչի խոսքով` այդ թեման քննարկելը դեռ վաղ է։

Գեղասահորդ Արթուր Դանիելյանը Ռուսաստանի առաջնությանը մեդալ է նվաճել