«Տարվա ծանրամարտիկ». Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհում լավագույնի կոչմանը

Ծանրորդի օգտին կարելի է քվեարկել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Սիմոն Մարտիրոսյանի անունն ընգրկվել է լավագույնի կոչմանն արժանի ծանրամարտիկների հնգյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հանրահայտ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում, որի արդյունքում կորոշվի, թե 5 ծանրորդներից ով է լավագույնը։

Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը

Քվեարկելու համար պետք է Սիմոն Մարտիրոսյանի անվան մոտ նշում անել, այնուհետև լրացնել ամենաներքևում գտնվող դաշտերը` անուն–ազգանուն, երկիր, էլեկտրոնային փոստ և վերջում սեղմել vote կոճակը։

Հնգյակում են նաև Հոմ Յուն Չխոլը (55 կգ քաշային կարգ) Հյուսիսային Կորեայից, Շի Չժիյունը (73 կգ ք/կ) և Լյույ Սյաոցզյունը (81 կգ ք/կ) Չինաստանից, Լաշա Տալախվաձեն (109 կգ ք/կ) Վրաստանից:

Հայ ըմբիշները 7 մեդալ նվաճեցին Նիցցայում. օլիմպիական ուղեգրի պայքարը թեժանում է

2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: Հայ մարզիկը ոչ միայն նվաճեց չեմպիոնական տիտղոսը, այլև համաշխարհային ռեկորդ սահմանեց «պոկում» վարժությունում։

Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել