Հանրապետության հրապարակի շատրվանների և այգու դիմաց մեքենաներ կայանել այլևս չի կարելի

Հանրապետության հրապարակում երթևեկության կարգը փոփոխության է ենթարկվել։ Ոստիկանությունը հորդորում է չխախտել կանոնները։
Sputnik

Հունվարի 22-ից Երևանի Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Տեղեկությունը հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Սամվելյան. «Երթևեկության բալային համակարգն իսկապես կունենա զսպող, կանխարգելիչ գործառույթ»

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի