Արցախում պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու պատճառով

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ` հունվարի 21-ին, Արցախում 39–ամյա պայմանագրային զինծառայողի մահվան պատճառը, ըստ նախնական վարկածի, ձորն ընկնելն է եղել։

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրադադարի խախտման դեպքերը

«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը»,–ասված է քննչականի հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: