«Մաեստրո 95». Երևանում ցուցադրվել է Փարաջանովին նվիրված ֆիլմ–կոլաժը

Sputnik Արմենիայի եթերում կինոռեժիսոր Արթուրո Սայանը պատմել է իր հեղինակած «Մաեստրո 95» ֆիլմի մասին, որը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 95-ամյա հոբելյանին։
Sputnik

Օրեր առաջ Երևանի Կինոյի տանը գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանը հանդիսատեսի դատին ներկայացրեց «Մաեստրո 95» ֆիլմ–կոլաժը,

որը պատմում է Սերգեյ Փարաջանովի կյանքի և ստեղծագործական ճանապարհի մասին։ Ֆիլմում ներկայացված են Փարաջանովի կյանքի փուլերի մասին պատմող հատվածներ, որոնք վերցված են տարբեր ֆիլմերից և վավերագրական նյութերից։

Քվենտին Տարանտինոյի ֆիլմն ամենաշատ մրցանակներն է տարել «Ոսկե գլոբուսում»

Ֆիլմն իր բնույթով փաստավավերագրական է`համեմված անիմացիոն կտորներով։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տիկնիկները կարևոր դեր են ունեցել Փարաջանովի կոլաժներում, ֆիլմում առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալ Փարաջանովի դեմքով տիկնիկին` Սոֆիկո Ճիաուրելիին և մնացած այլ կերպարային տիկնիկներին, որոնց միջոցով էլ հյուսվում են անիմացիոն տեսարանները։

«Մաեստրո Մանսուրյան». հոբելյանական կինոմեծարումը. Sputnik-ի հյուրը Հայկ Մկրտչյանն է

«Մաեստրո 95» ֆիլմը 2019-ին ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում` Շտուտգարտի «Հայ մշակույթի օրերի» փառատոնի շրջանակում, Կիևում։

Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաև Մոսկվայում և Բեռլինում։