Վթար Իտալիայի փողոցում. կան տուժածներ

Բախվել են «Opel Vectra» և «Toyota Camry» մակնիշների մեքենաները։ Վիրավորները տեղափոխվել են երևանյան տարբեր բուժկենտրոններ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, վթար է տեղի ունեցել, կան տուժածներ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Կուտոյանի մահն ու «գնդակահարված» պատը. ի՞նչ հարցեր է առաջացրել ավստրիական «Glock»–ը

911 ահազանգման կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացվել է հունվարի 21-ին, ժամը 03:21-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1989 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Կամո Խ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

ՃՏՊ-ի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորները՝ Ռոման Կ.-ն, Ռուստամ Հ.-ն և Տիգրան Ղ.-ն, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ապահովագրումը կթվայնացվի. կառավարությունը կլուծի վթարներից առաջացող խցանումների հարցը