ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը կունենա 9 տեղակալ (1–ով քիչ, քան նախկինում)։
Տեղակալներն են Անդրեյ Բելոուսովը (վարչապետի առաջին տեղակալ), Դմիտրի Գրիգորենկոն (փոխվարչապետ` կառավարության աշխատակազմի ղեկավար), Յուրի Տրուտնև (փոխվարչապետ` Հեռավորարևելյան դաշնային շրջանում լիազոր ներկայացուցիչ)։
Փոխվարչապետեր են նշանակվել Վիկտորյա Աբրամչենկոն, Տատյանա Գոլիկովան, Յուրի Բորիսովը, Դմիտրի Չենիշենկոն, Ալեքսեյ Օվերչուկը, Մարատ Խուսնուլինը։
Կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։
Մշակույթի նախարար է նշանակվել Օլգա Լյուբիմովան (Վլադիմիր Մեդինսկու փոխարեն), էներգետիկայի նախարար` Ալեքսանդր Նովակ, տրանսպորտի նախարար` Եվգենի Դիտրիխ, արդյունաբերության և առևտրի նախարար` Դենիս Մանտուրովը, կապի նախարար` Մաքսուտ Շադաև, բնական պաշարների և բնապահպանության նախարար` Դմիտրի Կոբիլկին։
ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի
Միխայիլ Մուրաշկո նշանակվել է առողջապահության նախարար, Դմիտրի Պատրուշև` գյուղատնտեսության նախարար, Վլադիմիր Յակուշև` շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարար, Եվգենի Զինիչև` քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքները վերացնելու նախարար, Սերգեյ Կրավցովը կղեկավարի լուսավորության նախարարությունը, Ալեքսանդր Կոզլով` Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման, Օլեգ Մատիցին` սպորտի, Անտոն Կոտյակով` աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար։ Վալերի Ֆալկովը գիտության և բարձրագույն կրթության նոր նախարարն է։
Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը, բայց նա այլևս փոխվարչապետ չէ։
Մաքսիմ Ռեշետնիկով տնտեսական զարգացման նախարարն է, Կոնստանտին Չույչենկո` արդարադատության։
Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն
Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:
Հունվարի 16-ին ՌԴ Պետական դուման 383 կողմ ու ոչ մի դեմ ձայներով հաստատեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում։