Վախենում եք այդ հանձնաժողովը ստեղծելո՞ւց. ԱԺ-ն քննարկեց քաղաքապետարանի «ԿամԱԶ»–ների հարցը

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկեց վերադառնալ Երևանի քաղաքապետարանի ԿամԱԶ–ների հարցին և ստուգել` նվիրատուները փոխարեն ինչ–որ բան ստացել են, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը չի ընդունել պատգամավոր Անի Սամսոնյանի նախաձեռնությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորն առաջարկել է հանձնաժողով ստեղծել Երևանի քաղաքապետարանի նվերների ուսումնասիրության համար։

Երևանին նվիրաբերություն կատարելը ՔՕ–ով չթույլատրված արարքի հատկանիշներ չի պարունակում

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ նվիրաբերել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։ Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» էր նվիրել քաղաքապետարանին։

Դրանից հետո ԶԼՄ–ներում լուրեր են տարածվել, որ փոխարենն Ալեքսանյանը թույլտվություն է ստացել իր ձեռնարկություններից մեկի շինարարության համար։

Սամսոնյանի կարծիքով` պետք է ուսումնասիրել, թե ով և ինչպիսի ունեցվածք է նվիրել քաղաքապետարանին և փոխարենն ինչ-որ բան ստացե՞լ է (նվերների և ստացված փաստաթղթերի կամ թույլտվությունների միջև պատճառահետևանքային կապ կա՞)։

Ոչ թե կաշառք, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Մակունցը` «ԿամԱԶ»–ների մասին

Հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնության տակ ստորագրել է պատգամավորների մեկ քառորդից ավելին, հետևաբար, այն դե ֆակտո արդեն ստեղծված է։ Այնուամենայնիվ, իշխող մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը, հայտարարել է, որ չի առաջադրի իր ներկայացուցիչներին։

«Մենք չպետք է միջամտենք տարածքային ինքնակառավարման գործերին։ Այդ մակարդակում հսկիչ լիազորություններ ունի Երևանի ավագանին, որտեղ դուք, ի դեպ, նույնպես ներկայացուցիչներ ունեք», – հայտարարեց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Իմ քայլի» մեկ այլ ներկայացուցիչ` Վահագն Հովակիմյանը, նշեց, որ պետական իշխանությունը, այդ թվում` խորհրդարանը, իրավունք չունի միջամտել տեղական ինքնակառավարման մարմինների գործերին։

«Անտրամաբանական կլինի մերժել». Փաշինյանը պատասխանել է «ԿամԱԶ»–ների մասին հարցին

Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանում արդեն կան կոռուպցիայի դրսևորումներ։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը 300 միլիոն դրամի մրցույթ է անցկացրել, որին մասնակցել և հաղթել է նրա ազգականը։

«Դուք եք տեսնելու՝ կա՞ կոռուպցիա, թե՞չկա: Ուզում եք վաղը տապալել, եթե տապալեք, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու: Չանեք նման բան: Ես ապշած եմ ձեր վախերից, դուք վախենում եք էդ հանձնաժողովը ստեղծելո՞ւց: Դուք եք որոշելու ինչը ուսումնասիրեք, ինչը՝ չէ: Հանձնաժողովը սահմանադրական է», – հայտարարեց նա։

Ինչպես են աղբահավաք մեքենաները երևանյան բակեր մտնելու. Ռուսաստանից լուծում են առաջարկում

 «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանին ԿամԱԶ–ների հետ կապված գրավոր հարցեր է ուղղել, իրեն հորդորել է դիմել այդ հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովին: «Անհասկանալի է»,–ասաց Զոհրաբյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը չի առաջադրի իր անդամներին և դեմ կքվեարկի, քանի որ պետք է հետևել օրենքին և չխառնվել քաղաքապետարանի աշխատանքին։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Հայկ Մարությանը հերքել էր Սամվել Ալեքսանյանի հետ նման գործարքի հնարավորությունը։