Սամվել Կարապետյանի ընտանիքում ևս մեկ աղջիկ է ծնվել

Բարի գալուստ այս աշխարհ, կրտսեր Տաթևիկ: Կարապետյանների ընտանիքում նոր երեխայի ծնունդն են տոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում կրկին տոն է. այս անգամ նրա կրտսեր որդու` Կարեն Կարապետյանի և Լիլիթ Մարկոսյանի ընտանիքում է երեխա ծնվել։ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել եղբոր հետ ու երջանիկ լուրի մասին հայտնել նաև հետևորդներին։

Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. լուսանկար

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանի ավագ որդին` Սարգիս Կարապետյանն ու նրա կինը` Սալոմե Կինցուրաշվիլին են դուստր ունեցել։

«Մտածում էիք` վե՞րջ։ Իհարկե ոչ։ Երեկ երեկոյան ևս մեկ հրաշալի աղջնակ է ծնվել մեր ընտանիքում։ Բարի գալուստ այս աշխարհ, կրտսեր Տաթևիկ։ Մենք այնքան ուրախ ենք քո ծնվելու առթիվ»,–գրել է Տաթև Կարապետյանը։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր դեռ 2 տարի առաջ, սեպտեմբերին։ Հայտնի էր դարձել, որ պսակադրությունն անցել է Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում։ Հարսանեկան հանդիսությունը տեղի էր ունեցել «Սաֆիսա» սրահում։

Հայրս թույլատրել է «կրակի հետ խաղալ»․ Սամվել Կարապետյանի դստեր հարցազրույցը՝ Forbes-ին