ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 16-ին, Շիրակի մարզում վրաերթի են ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Երևանում անչափահաս է վրաերթի ենթարկվել
Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։35-ի սահմաններում։ Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 XV 221 համարանիշի ավտոմեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։