«Ադրբեջանահայերի հանդեպ եղածը պետք է քննվի միջազգային դատարանում». Ուլուբաբյան

Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանն ու այդ երկրի տարածքում իրականացված հայերի ցեղասպանությանը:
Sputnik

Հրայր Ուլուբաբյանը հիշում է, որ Ադրբեջանը 1988-90թթ. իրականացրեց հայերի ցեղասպանություն, այն պարագայում, երբ հայերը խաղաղ ցույցերի ու ժողովների միջոցով որոշում էին կայացրել դիմել Հայաստանի, Ադրբեջանի ու միութենական ղեկավարությանը, որպեսզի ճիշտ լուծում տրվեր Արցախի խնդրին:

«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին

«Հայերի հանդեպ խտրական քաղաքականություն նրանք կիրառում էին նաև խորհրդային տարիներին, ինչի արդյունքում հայաթափվեց Նախիջևանը: Նույնը կատարվում էր Արցախում, սակայն երկրամասի բացարձակ մեծամասնություն կազմող հայությունը ոտքի կանգնեց, պայքարեց իր իրավունքների և անկախության համար: Ադրբեջանն, ի պատասխան այդ ամենին, իր ամբողջ տարածքում իրականացրեց հայկական կոտորածներ»,- նշում է Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը:

Հրայր Ուլուբաբյանի խոսքով՝ հայատյացությունն այսօր էլ ընկած է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Մյուս կողմից էլ Հայաստանը պանթուրքիզմի պլանների իրականացման ճանապարհին առաջին ու ամենամեծ խոչընդոտն է:

«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան

Հրայր Ուլուբաբյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները պետք է հետևողականորեն ու ավելի ակտիվորեն պաշտպանեն ադրբեջանահայերի ոտնահարված իրավունքները: Ըստ այդմ՝ գործը պետք է հասնի ու քննվի միջազգային դատարանում, տրվի ոճրագործության գնահատականը, այնուհետև լուծվեն փոխհատուցման հետ կապված բոլոր հարցերը: