«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը անդրադարձել է Բաքվի ջարդերին և նշել, որ ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերը պետականորեն ծրագրված հայատյացության և հայերի բռնի տեղահանման քաղաքականության հետևանք էին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բաքվում իրականացված հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առնչությամբ։ Նա նշել է, որ 3 տասնամյակ առաջ ադրբեջանական վայրագությունների հետևանքով Բաքուն հայաթափվեց։

«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու». Փաշինյան

«1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց»,- նշվում է ուղերձում:

Արմեն Սարգսյանի խոսքով` Ադրբեջանի իշխանությունների` Բաքվում կազմակերպած հայերի զանգվածային ջարդերը պետականորեն ծրագրված հայատյացության և հայերին բռնի տեղահանման քաղաքականության հետևանք էին:

Արցախյան հարց. «Էրիվանի» նկատմամբ ալիևյան նկրտումները և հոմերական քրքիջը Հայաստանում

Շուրջ մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բռնության և սպանությունների միջոցով Ադրբեջանի իշխանությունները հասան իրենց նպատակին. 1905 և 1918 թվականների ադրբեջանական վայրագությունները վերապրած Բաքվի հայկական համայնքը 1990 թվականի հունվարին դադարեց գոյություն ունենալ, իրենց ծննդավայրից զրկվեցին մարդիկ, որոնք Բաքուն համարում էին հարազատ և իրենց աշխատանքով ու տաղանդով հարստացրել էին այդ քաղաքը:

Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողությունից` ի պատասխան Ալիևի արած հայտարարության

«Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար՝ հանցագործության անպատժելիությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության շարունակվող քարոզչությամբ այսօր էլ խրախուսելով նման հանցագործությունները և վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի

Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ:

Այսօր գլուխ խոնարհելով մեր նահատակների հիշատակի առջև, ավելի քան երբևէ պետք է գիտակցենք, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը»,- եզրափակել է ՀՀ նախագահը:

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում

1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդերը: Դրանից հետո հայերն ամբողջությամբ լքեցին քաղաքը և ամբողջ Ադրբեջանի ԽՍՀ-ն: Հունվարի 20-ի գիշերը 147 մարդ զոհվեց: Կատարվածի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել: