«Հիմա մի քիչ զգույշ ենք քշում». ՀՀ քաղաքացիները՝ բալային համակարգի մասին. տեսանյութ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բալային նոր համակարգը: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Sputnik Արմենիան փորձել է պարզել ՝ այդ համակարգը 10 օրվա ընթացքում որևէ կերպ անդրադարձել է վարորդների վրա, թե ոչ։
Sputnik

Հարցման արդյունքում պարզվեց, որ վարորդներից ոմանք դժգոհ են բալային համակարգից։ Նրանք կարծում են, որ 9 բալը քիչ է տաքսու վարորդի համար։

Ղահրամանյան. «Բազմաթիվ խնդիրները չեն կարող լուծվել միայն բալային համակարգին անցնելով»

«Համակարգը մշակման կարիք ունի։ Օրինակ` ես քշում եմ օրական մոտ 200 կմ, կանգնելու ոչ մի տեղ չկա։ Եթե այդպես հաշվարկես, իմ միակ հացի աղբյուրը սա է»,- ասաց վարորդներից մեկը։

Դրական պատասխաններ ևս հնչեցին։ Վարորդներից ոմանք նշեցին, որ նոր համակարգը կարգուկանոն է ապահովում։

«Մի քիչ զգույշ ենք քշում»,– ասաց նրանցից մեկը։

Սահնակի փոխարեն տաքսի. ինչպես Մարությանը որոշեց Ձմեռ պապ դառնալ. տեսանյութ

Վարորդները լսել են նաև բալերը վաճառելու մասին ու զարմացել։ Դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը և լսեք նոր համակարգի վերաբերյալ կարծիքները։

Թաղանթապատված հողմապակու փաստով կազմված արձանագրությունն այլևս չի բեկանվելու. տեսանյութ

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգի համաձայն` նվազել են նաև տուգանքների չափերը։ Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։

Ինչ անել ուրիշի խախտման պատճառով վարորդական իրավունքից չզրկվելու համար. տեսանյութ