Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. գյուղացիներն ու հրշեջները փորձում են փրկել անտառը

Տաք ձմռան հետևանքներն արդեն շոշափելի են։ Հայաստանում պարբերաբար անտառային հրդեհներ են գրանցվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 11-ի առավոտյան, ժամը 07:53-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում անտառն այրվում է։

Հայաստանում «ավստրալիա» կլինի՞. մեղմ ձմռանը կարող է հետևել կոշտ ամառը

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` Դսեղի անտառտնտեսության 15 աշխատակից, Կաճաճկուտ գյուղի 12 բնակիչ և փրկարար ծառայության 25 հրշեջ-փրկարար։

Նախնական տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է 40-50 հա։ Այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի հաջողվել մարել։

Տաք ու չոր ձմռան հետևանքը զգացել են նաև դիլիջանցիները։ ԱԻՆ–ը միանգամից երկու ահազանգ է ստացել, որ Դիլիջանի տարբեր հատվածներում այրվում են 5 հա և 200 քմ կանաչապատ տարածքներ։

Բարեբախտաբար, այստեղ հրշեջ-փրկարարներին արդեն հաջողվել է մեկուսացնել ու մարել հրդեհները։

Հրդեհ Վանաձորի հանրակացարաններից մեկի 4–րդ հարկում. տուժել է 25–ամյա աղջիկ