Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալի կարգավիճակում ևս 4 անձ կա

ՀՀ նախկին նախագահի գործի նյութերը տրամադրվել են մեղադրյալներին և նրանց պաշտպաններին` ծանոթանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար։ Գործի նյութերը տրամադրվել են մեղադրյալներին և նրանց պաշտպաններին` ծանոթանալու համար»,–ասաց նա։

Օհանջանյանի հավելեց նաև, որ նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են ևս չորս անձ, այդ թվում` «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանը։

Պաշտոնանկությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ստացել են գործի նյութերը և ուսումնասիրում են դրանք։

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց