Հրդեհ Մանկական վերականգնողական կենտրոնում. տարհանվել են աշխատակիցներն ու բուժվող երեխաները

Առաջին հարկում գտնվող հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Պատճառը կարող է լինել էլեկտրական տաքացուցիչը կամ ծխախոտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հունվարի 10-ին, վաղ առավոտյան` ժամը 05:39-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի» ննջասենյակներից մեկում: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր են մեկնած հրշեջ-փրկարարները տարհանել են կենտրոնի 2 աշխատակցի և 10 երեխայի։

«Դալմա գարդեն մոլի» աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են շենքի ցնցման պատճառով

22–ամյա Ռոման Է.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է առաջին հարկում գտնվող հիվանդասենյակներից մեկում։ Սենյակն ամբողջությամբ ծխահարվել է, մասամբ այրվել է գույքը:

Ժամը 06։ 15-ին հրդեհը հաջողվել է մարել։

«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնից» Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Հիվանդասենյակներում կան էլեկտրական տաքացուցիչներ, որոնք կարող էին հրդեհի պատճառ լինել։ Մեկ այլ վարկածով հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ հիվանդանոցը հրդեհի հետևանքով շատ չի տուժել։

Կոտայքի մարզում 4.5 ամսական երեխա է մահացել